Բաժիններ՝

«Էստեղ ծագում է հաջորդ հարցը՝ բա եթե այդպես է, ինչո՞ւ եք, օրինակ, թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքը շահագործվի…». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերով անդրադարձավ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հարցերին՝ նշելով, որ շահագործումը թույլ չտալու որևէ իրավական հիմք չկա:

Վարչապետը տեղեկացրեց, որ  խնդրի ոչ ճիշտ կառավարումը կարող է ստեղծել ոչ միայն  տնտեսական, այլև միջազգային խնդիրներ.

«Կա նաև հետևյալ խնդիրը, որն ահագնանում է նույն կերպ՝ եթե մենք ասում ենք, որ, ենթադրենք, ուղղակի Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ, բնապահպանական մտավախությունների՞ց ելնելով: Այո՛, իհարկե, բնապահպանական մտավախություններից ելնելով:  Էստեղ ծագում է հաջորդ հարցը՝  բա,  եթե այդպես է, ինչո՞ւ եք, օրինակ, թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքը շահագործվի, Թեղուտի հանքը շահագործվի. արդյո՞ք նրանք համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին և որևէ բնապահպանական խնդիր չեն առաջացնում,  և արդյո՞ք նրանք գործում են՝  ըստ այն բնապահպանական ստանդարտների, որոնք Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն:  Ահա այստեղ է, որ մենք կարող ենք ունենալ միջազգայնորեն շատ  լուրջ խնդիր, երբ  որ հանկարծ մեր գործած սխալների հետևանքով ստացվի, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցումներ»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30