
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.60C (2004 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.70C (1970 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90C