Դիբալան մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Տոտենհեմին». նա պատրաստ է տեղափոխվել «Ռեալ» կամ ՊՍԺ
«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան չի պատրաստվում տեղափոխվել անգլիական ակումբ:
25-ամյա արգենտինացու նկատմամբ հետաքրքրությունը են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ էր Դիբալային փոխանակել հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ, իսկ լոնդոնցիներին «Յուվենթուսը» ֆուտբոլիստին կարող էր վաճառել 70 մլն եվրոյով:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան, Դիբալան մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Տոտենհեմին», նա չի ցանկանում խաղալ ԱՊԼ-ում:
Ֆուտբոլիստը մտադիր է մնալ «Յուվենթուսում», չնայած ակումբի՝ նրան վաճառելու ցանկությանը: Անխուսափելի հեռացման դեպքում Դիբալան դիտարկում է ընդամենը երկու տարբերակ՝ «Ռեալ» և ՊՍԺ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



