Բաժիններ՝

«Եվս մեկ գրոհ է սկսվել նստավայրի վրա, լսվում են կրակոցներ և կիրառվում են լուսաաղմկահան նռնակներ»

Ղրղզստանի ուժայինները նոր գրոհ են սկսել Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրի վրա:

Ղրղզստանի նոր իշխանությունները Աթամբաեւին մեղադրում կոռուպցիայի մեջ, նախկին նախագահը մեղադրանքները համարում է քաղաքականապես պատճառաբանված, տեղեկացնում է BBC-ին:

«Եվս մեկ գրոհ է սկսվել նստավայրի վրա, լսվում են կրակոցներ եւ կիրառվում են լուսաաղմկահան նռնակներ»,-ՏԱՍՍ-ը մեջբերել է նախկին նախագահի շտաբի ներկայացուցչի խոսքը: Նրա ասելով՝ Աթամբաեւի կողմնակիցները քարեր ու փայտեր են նետում հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների վրա: Նախկին նախագահի շտաբում նաեւ հայտնի են, որ Աթամբաեւի կողմնակիցները չեղարկել են օգոստոսի 8-ին Բիշքեկում ծրագրված հանրահավաքը եւ վերադառնում են Կոյ-Տաշ:

Օգոստոսի 8-ի առավոտյան Աթամբաեւը հայտարարել էր, որ մտադիր է իր կողմնակիցների անժամկետ հանրահավաք սկսել Բիշքեկում գործող նախագահի պաշտոնաթողության պահանջով: Օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկ ծառայությունները Աթամբաեւին ձերբակալելու փորձ են ձեռնարկել: Սակայն նախկին նախագահին պաշտպանել են նրա կողմնակիցները, եւ ուժայիններին չի հաջողվել ձերբակալել Աթամբաեւին: Գործողության ընթացքում տուժել է ավելի քան 70 մարդ, մահացել է հատուկ ջոկատայիններից մեկը:

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել են երկրում արտակարգ դրություն մտցնել Աթամբաեւի շուրջ ծավալված իրադարձությունների կապակցությամբ: Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը օգոստոսի 8-ին խորհրդարանի արտահերթ նիստում հայտնել է, որ նախկին նախագահ Աթամբաեւի կարգավիճակը Կոյ-Տաշ գյուղի իրադարձություններից հետո վկայից կփոխվի ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվողի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031