Հայաստանից Արցախ զանգերի սակագներն էականորեն կնվազեն. կձևավորվի միասնական գնային համակարգ

ՀՀ կառավարության վերջնական նպատակը Հայաստանում և Արցախում զանգերի միասնական գնային համակարգ ունենալն է: Օգոստոսի 8-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն՝ անդրադառնալով Հայաստանից Արցախ զանգերի սակագներին:

«Հայաստանի օպերատորների հետ արդեն ունենք պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից զանգերի սակագների նվազեցում է լինելու և պարբերաբար՝ վեցամսյա կտրվածքով, էական նվազեցում կլինի, համապատասխանաբար` 2020 թվականի հուլիսի 1-ին և 2021 թվականի հունվարի 1-ին»,- ասաց Բաղրամյանը:

Բաղրամյանի խոսքով` փոխկապակցման գները նվազեցնելու նպատակով հանձնաժողովը բանակցել է նաև Արցախի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի և Հայաստանի օպերատորների հետ:

«Բացի այն, որ ռոումինգ ծառայության գներն են նվազում, նաև փոխկապակցման գներն են հաստատված գրաֆիկով նվազելու: Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է»,- ասաց Բաղրամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031