Բաժիններ՝

Ֆավիդ Լուիսը՝ «Արսենալո՞ւմ»

«Արսենալը» միանգամից պայմանավորվել է  երկու տրանսֆերի շուրջ:

Լոնդոնյան թիմը պայմանավորվել է «Չելսիի» հետ, որեսզի ձեռք բերի Դավիդ Լուիսին 8 միլին  ֆունտի դիմաց: Այս մասին հայտնում է  BBC-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնը:

«Արսենալը» երկամյա պայմանագիր կստորագրի 32-ամյա բրազիլացու հետ:

Բացի այդ, լոնդոնցիները պայմանավորվել են «Սելթիկի» պաշտպան Կիրան Տիերնիի հետ՝ 25 միլիոն ֆունտ ստեռլինգով:

«Արսենալը» 5-ամյա պայմանագիր կկնքի 22-ամյա շոտլանդացու հետ:

Այսօր՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը, երկու ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն «Արսենալում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս