Բաժիններ՝

«Փյունիկ»-«Վուլվերհեմթոն». հզոր մրցակցի դեմ՝ առանց ֆավորիտների

Եվրոպա լիգայի երրորդ փուլի շրջանակներում հայկական «Փյունիկը» կընդունի անգլիական «Վուլվերհեմթոնին»: Հայկական ակումբին բաժին է հասել ամենադժվար մրցակիցներից մեկն այս փուլում: Սակայն սեփական երկրպագուների աջակցությունը կարող է օգնել «Փյունիկին» հաջողության հասնել:

«Փյունիկ»

Նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» դարձավ Հայաստանի բարձրագույն առաջնության երկրորդ թիմը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջին տեղը զբաղեցրած «Արարատ-Արմենիային»:

Ալեքսանդր Տարախանովի ֆուտբոլիստները մեկ մրցաշրջանում ունեցան 18 հաղթանակ: «Փյունիկը»  Հայաստանի երկրորդ ամենահաջողակ թիմն է` խփած 46 գոլերով:

Որակավորման առաջին փուլում հայկական ակումբը երկու խաղերի արդյունքում առավելության հասավ մակեդոնական «Շկուպիի» նկատմամբ (5:4), իսկ հետո էլ ընդհանուր 2:1 հաշվով կարողացավ հաղթել «Յաբլոնեցին»:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարախանովը նշում է, որ թիմն արդեն հանգստացել է և մարզվել: Հայկական ակումբի մարզչական շտաբն ուսումնասիրել է մրցակցի խաղը, գլխավոր մարզիչը նշում է, որ պատահաբար չէ, որ «Վուլվերհեմթոնը» նախորդ մրցաշրջանում չէր խլում միավորներ առաջատարներից:

Թիմի գլխավոր մարզիչը նշում է նաև, որ այս խաղը շատ կարևոր է լինելու թե՛ ֆուտբոլիստների, և թե՛ իր համար՝ որպես մարզիչ. բոլորը պետք է ցույց տան իրենց հնարավորությունները՝ անկախ մրցակցի որակից:

Մարզիչը նշում է նաև, որ այս խաղում ևս չկան ֆավորիտներ և երկու թիմերի հնարավորությունները 50/50 են:

Տարախանովը չի շրջանցում նաև այն փաստը, որ հայկական ակումբն ավելի մեծ փորձ ունի եվրագավաթներում, քան անգլիական մրցակիցը:

Հայկական թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի խոսքով՝ թիմի համար շատ հաճելի է խաղալ աշխարհի լավագույն լիգան ներկայացնող թիմի դեմ, սակայն չկա լրացուցիչ լարվածություն: Սիմոնյանի խոսքով՝ իրենք դուրս են գալու խաղադաշտ և պարզապես անելու են իրենց գործը՝ փորձելով հասնել լավ արդյունքի:

«Վուլվերհեմթոն»

«Վուլվերհեմթոնը» գրավեց յոթերորդ տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում, որտեղ նրան հաջողվեց գրանցել 16 հաղթանակ և 9-ը ոչ-ոքի: «Գայլերը» վաստակեցին 57 միավոր՝ 9 միավոր պակաս, քան վեցերորդ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում անգլիական թիմը ջախջախեց «Կրուսեյդերսին»՝ 6:1:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Նունու Սանտուն ևս նշում է, որ այս հանդիպումում չկան ֆավորիտներ: Մարզչի խոսքով՝ հայկական ակումբը շատ լավ ֆուտբոլ է խաղում, իրենք ուսումնասիրել են մրցակցին և կարծում են, որ իրենց հեշտ խաղ չի սպասվում:

Խաղի մասին կարծիք է հայտնել նաև «Վուլվերհեմթոնի» աստղերից մեկը՝ Խեսուս Վալյեխոն:  Նա նշել է, որ թիմը մարզչի հետ պատրաստվում է դիտել «Փյունիկի» մասնակցությամբ տեսանյութեր և ուսումնասիրել մրցակցին մինչ խաղը: Եթե այսօր Վալյեխոն դուրս գա դաշտ, ապա դա կլինի նրա դեբյուտն անգլիական թիմում:

Վիճակագրություն

  • «Գայլերը» հաղթել են իրենց վերջին 8 հանդիպումներից 7-ում
  • «Փյունիկը» հաղթել է վերջին 4 հանդիպումներից 2-ում
  • Մրցակիցները կանցկացնեն պատմության մեջ առաջին իրար դեմ ընդհանուր հանդիպումը

«Վուլվերհեմթոնը» դեռ նախորդ մրցաշրջանից բարձրակարգ ակումբի տպավորություն է թողնում, բայց ունի նաև որոշ թույլ տեղեր՝ հատկապես պաշտպանությունում: Ալեքսանդր Տարախանովի թիմը պետք է օգտագործի այդ բացթողումները և փորձի գոլեր խփել հակագրոհներով:

Մասնագետներն այս խաղում սպասում են համառ պայքար, շատ գրոհներ և գոլեր՝ երկու թիմերի կողմից:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր, ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031