Բաժիններ՝

Լեհաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տալիս ինքնաթիռի հետ կապված սկանդալի պատճառով

Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է, որ հրաժարական կտա կառավարական ինքնաթիռն օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով։

Լեհաստանում սկանդալ է բորբոքվում՝ կապված է Սեյմի խոսնակ Մարեկ Կուխչինսկու կողմից կառավարական ինքնաթիռն օգտագործելու հետ: Լրագրողներին հայտնի է դարձել, որ Կուխչինսկու ծառայողական ուղեւորությունների ժամանակ հաճախ ինքնաթիռում չհիմնավորված կերպով գտնվել են նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ կառավարող կուսակցության քաղաքական գործիչները՝ իրենց ընտանիքների հետ: Կուխչինսկին որպես իր արդարացում հայտարարել է, թե դա չի ավելացրել պետական ծախսերը, բայց միեւնույն ժամանակ կամավոր 15 հազար զլոտի է վճարել բարեգործական նպատակների համար եւ 28 հազար զլոտի՝ Զինված ուժերի արդիականացման հիմնադրամին:

Ընդդիմության առանձնակի դժգոհությունն է առաջացնում այն, որ Կուխչինսկին կառավարական ինքնաթիռով իր ընտանիքի հետ բազմիցս ճանապարհորդելէ հայրենի Մերձկարպատյան վոյեւոդություն: Ընդդիմությունը ձգտում է հասնել Սեյմի խոսնակի պաշտոնից Կուխչինսկու հրաժարականին: Այդ հարցի շուրջ խորհրդարանական քննարկումները նշանակված են օգոստոսի 9-ին:

«Վաղը ես մտադիր եմ հրաժարական տալ խորհրդարանի ղեկավարի պաշտոնից»,- օգոստոսի 8-ին հայտարարել է Կուխչինսկին մամուլի ասուլիսում: Միեւնույն ժամանակ նա նշելէ, որ «հանցագործություններ չի կատարել» եւ «վնաս չի հասցրել պետությանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031