ՀՀ դեսպանը Բելառուսի առողջապահության նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը օգոստոսի 8-ին հանդիպել է Բելառուսի առողջապահության նորանշանակ նախարար Վլադիմիր Կարանիկի (Владимир Караник) հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են առողջապահության, բժշկական և դեղագործական արդյունաբերության ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել 2019թ հունվարին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԲՀ կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։



