ԱՄՆ մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՀՀ Անկախության տոնակատարություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16։00-ին ամերիկահայերին հրավիրել է Լոս Անջելեսի Գրանդ Փարկում իր հետ հանդիպման։
168.am-ը ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության տոնակատարություններին։
«Մասնակցելու է, մինչև ժամը 15-16-ը բոլոր հիմնական միջոցառումներին վարչապետը ներկա կգտնվի»,- ասաց Վ.Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում: