«Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման, մարդկանց խաբելու, ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու, կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու…»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն ա պատասխանատու, այլ մենք` նախկիններս:

Քաղաքն աղբի մեջ կորում ա՝ էլի, ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն ա մեղավոր, այլ «ՍանիՏեքը», կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի:

Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի, դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր, այլ նախկին խորհրդարանը:

Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման, մարդկանց խաբելու, քաղաքական բանտարկյալների առկայության, ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու, կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու…

Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը: Պատասխանատվություն և արդյունավետություն,- տափակ շոուներ ինչքան ուզես»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=486405148827252&id=333386077462494&__xts__[0]=68.ARD3jSd1B4n_kXzeOVXpM3Ku7Lwh4hDmnT7G4tVg9BRoPnQcanPTcos8ujcG6Rl9pygXyLT3BMwtlJa3BZgWsYdrVWfa_xXXVs9t9EAUkd-Ey5zC-YpX9aYIrL7us4HDtMMaZ8AicXJkRYmE_xU_QU9oneyHdmFDTni_4UB_o_9Uvh6iEuHPbuKv0l5Zonz-6af4P169rXfDaqgpqr8-UiHoLV8fK77kN1gnDn11Ehs85acM75DMa1RE5YML7y_yHsRP1tvrQEOGSVBrZ77Ma_iWv_yUWBiAtKe40YPCyDH1SF4zdBPWdm5m93ptw8kIBD3yal4GILngImb2XfhTxcvJ75uTRLV2NyXxvMO8E4pFeVXPDsw&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս