«Վայելք է խաղալը Նեյմարի և Մբապեի նման մեծ խաղացողների հետ». Կավանի
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մեկնաբանել է թիմի մյուս հարձակվող Նեյմարի հետ իր հարաբերությունները:
– Դուք ծիծաղեցնում էիք Նեյմարի հետ Չինաստանում մարզվելու ընթացքում: Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները:
– Դրանք նորմալ են, պրոֆեսիոնալ: Շատ բան է խոսվել մեր մասին: Ճիշտ է, որ մենք ունեցել ենք տարաձայնություններ նրա փոխանցումից հետո առաջին ամիսներին: Բայց միշտ էլ ճիշտ է մոտենալը, միմյանց հետ խոսելը և բացատրելը: Եվ այդպես էլ եղավ: Այն ամենը, ինչը հետագայում հայտնվեց սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում, չափազանցված էր, շատ բաներ ճիշտ չեն:
– Գնահատո՞ւմ եք նրան՝ որպես մարդ:
– Ես իսկապես գնահատում եմ նրան: Նա լավ սրտով տղա է: Հուսով եմ, որ նրա հետ պատահած ամեն ինչ նրան հնարավորություն կտա աճել՝ որպես անհատ: Կարծում եմ, որ նա դեռ ունի ՊՍԺ-ին տալու շատ բան: Դա կլինի այդպես, քանի դեռ նա չի լքել ակումբը: Նա կարող է շատ բան տալ ֆուտբոլին: Հուսով եմ, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի:
Մեր հարաբերությունները պրոֆեսիոնալ են: Երբեմն մենք իրար հետ ենք խոսում, երբեմն՝ ոչ: Բայց ես անընդհատ կրկնում եմ, որ ես ոչ ոքի չեմ կարող խորհուրդ տալ: Բոլորը սխալներ են գործում, և դու սովորում ես դրանցից:
– Կցանկանայի՞ք, որ նա մնար ՊՍԺ–ում:
– Այո: Վայելք է խաղալը Նեյմարի և Մբապեի նման մեծ խաղացողների հետ: Հիանալի է, որ մենք գտել ենք փոխըմբռնում, ստեղծել ենք լավ թիմ և լավ մթնոլորտ աշխատանքի համար:
Սիրարփի Աղաբաբյան