Օգոստոսի 26-ին, ժամը 11:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում «Սիլաչիի» կամրջին գտնվող քաղաքացին ծանր հուզական վիճակում է. չի ցանկանում ապրել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 26-ին, ժամը 15:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջի գործարանից դեպի Կենտրոնական գերեզմանատուն տանող ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
«Խոսքը վերաբերում է նրան, որ կառավարությունն իմ խորին համոզմամբ՝ անկանոն շարժումներով բուռն գործունեության թվացյալ իմիտացիա է ստեղծում, որտեղ որևէ բովանդակություն չկա»:
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-29-ը առանձին շրջաններում, օգոստոսի 30-31-ը և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Կարկուտով ուղեկցվող սաստիկ տեղատարափը, որը օգոստոսի 26-ին մոլեգնել է Մադրիդում եւ նրա արվարձաններում, կաթվածահար է արել ճանապարհները, խախտել մետրոյի աշխատանքը եւ թիռչքների ուշացման պատճառ դարձել օդանավակայանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՄԱԿՍ-2019 Միջազգային օդագնացության տոնավաճառի բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
Այսօր համակարգային կոռուպցիան կարծես վերացել է, եթե անգամ չի վերացել, համենայնդեպս՝ նկատելի նվազել է։ Այսօր կարելի է հանգիստ աշխատել՝ առանց կոռուպցիայի ոստայնում հայտնվելու։ Եթե անգամ ինչ-ինչ դեպքում քեզ դեպի կոռուպցիա են մղում, կարելի է հայտնել այդ մասին ուր որ հարկն է… Մի բան էլ շնորհակալություն կասեն։ Այսինքն՝ կարծես թե կարելի է ապրել ազատ ու անկախ, առանց վախենալու շանտաժի ենթարկվելուց ու կոմպրոմատից։
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում, առանձնատանը, բնակարանում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց պատկանող տարածքներում և առանձնատներում: Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բաքվում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայանալիք «Eternity-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հափշտակության մեջ:
Արթուր Վանեցյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունների մասին
«Ո՞ւր է այդ աճը, ինչո՞վ պետք է տեսնենք։ Հասկացանք՝ գլխում հաղթահարենք, այո, ինքնաներշնչանքն արևելյան մարտարվեստի կարևոր բաղադրիչ է, բայց գլխում հաղթահարելով, արևելյան մարտարվեստով պետություն չեն պահում, ժողովուրդ չեն կերակրում»։
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Կիեւ: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Հյուսիսային Կորեան զբաղված է նոր տեսմակի հրթիռների մշտակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող է դժվարանալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան:
Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը օգոստոսի 27-ին, ժամը 11:30-ին մարվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մենք մի կողմից վերադառնում ենք գաղափարական ակունքներին, մյուս կողմից, ամբողջությամբ համահունչ ենք եվրոպական քաղաքական տենդենցներին Ժամանակակից աշխարհի տեկտոնիկ տեղաշարժերը մեծապես ազդել են նաեւ քաղաքականության բովանդակության եւ ձեւի վրա՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տեղային մակարդակներում:
Չինաստանը խիստ դժգոհություն եւ վճռական բողոք է հայտնում Հոնկոնգի իրադրության վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Մեր միջոցներով այնտեղ նստած աշխատավարձ են ստանում, և այս մարդիկ որոշում են՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Սա չլսված բան է, իրենք պարտավոր էին հղում անել օրենքով սահմանված կետին, նոր դրա հիման վրա մեզ չտրամադրեին պայմանագիրը: Բնականաբար, սա անհետևանք չի մնալու:
Օգոստոսի 16-ին ոստիկանության Մեծամորի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ իր ցլիկը Զարթոնք գյուղի դաշտերում կորել է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ հայտնել է, որ Իսրայելում սեպտեմբերի 17-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «նոր կեղտոտ խաղ են խաղում»:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 26-ին, ժամը 09.45-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել Վրաստանի 47-ամյա քաղաքացու, որը 2014 թ. դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (սպանության սպառնալիք, մարմնական վնասվածք պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով։
Հատկապես Էդգար Ղազարյանը, լինելով նախկին մարզպետ, պետք է որ քաջատեղյակ լիներ, որ այդ տարիներին Ընկերության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակով 2 անգամ կատարվեցին իրավական ակտերի փոփոխություններ, որոնց պայմաններում Ընկերությունը ստիպված էր կատարել նախագծային փոփոխություններ և ամեն անգամ իրականացնել նոր ՇՄԱԳ-ներ։
Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ տուժածներից 15-ամյա աղջիկը ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
«Ես շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլեւս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուր ազատ մարդ կարող է իր կարծիքն արտահայտել, դրա համար չհետապնդվել եւ ազատ լինել իր գործողություններում»:
Իրանի դատարանը իրանա-բրիտանահպատակ Անուշե Աշուրիին դատապարտել է 12 տարվա բանտարկության, այդ թվում՝ «Մոսադ» իսրայելական հետախուզության հետ համագործակցության համար: Այդ մասին հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:
«Այն, ինչ տեղի է ունեցել 2008թ. մարտի 1-ին, զանգվածային անկարգություններ էին. ցույցերը վերածվել էին զանգվածային անկարգությունների: Երկրի անվտանգությանը դրանք սպառնում էին, թե ոչ, դա Սահմանադրությամբ գնահատում է ՀՀ նախագահը: Երրորդ՝ դրանից մեկ շաբաթ առաջ ընդդիմության որոշ գործիչներ, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, անընդհատ հանդես են եկել հետևյալ կարգախոսով՝ «Մենք պետք է կազմաքանդենք ներկա իշխանությունը»»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչև անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը։