Բաժիններ՝

Մադրիդում տեղատարափը հեղեղել է ճանապարհները և խախտել մետրոյի աշխատանքը

Կարկուտով ուղեկցվող սաստիկ տեղատարափը, որը օգոստոսի 26-ին մոլեգնել է Մադրիդում եւ նրա արվարձաններում, կաթվածահար է արել ճանապարհները, խախտել մետրոյի աշխատանքը եւ թիռչքների ուշացման պատճառ դարձել օդանավակայանում: Այս մասին հայտնել է Pais հրատարակությունը:

Թերթի տվյալների համաձայն, ամենից շատ տուժել է Արգանդա դել Ռեյ քաղաքը, որտեղ տեղատարափի պատճառով ողողվել են երեք գլխավոր պողոտաները:

Մադրիդի մետրոյի ծառայությունը երեկոյան հայտնել է գնացքների աշխատանքի խախտման եւ մետրոյի մի քանի գծերում տեղ գտած ուշացումների մասին, սակայն առավոտյան դեմ գնացքների երթեւեկությունը վերականգնվել էր գրեթե բոլոր գծերում, բացառությամբ 9-րդ ուղեգծի մի մասի: Ընդհատումներ եւ ուշացումներ են դիտվել նաեւ Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում:

Ըստ թերթի տվյալների՝ արտակարգ ծառայությունները պատասխանել են ավելի քան հազար կանչի: Զոհերի կամ տուժածների մասին տվյալներ չեն ներկայացվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս