Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ստեղծում է հրթիռներ, որոնք կարող են հաղթահարել ՀՀՊ համակարգերը. Տոկիո

Հյուսիսային Կորեան զբաղված է նոր տեսմակի հրթիռների մշտակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող է դժվարանալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան:

Անցած շաբաթ ԿԺԴՀ-ն փորձարկել է երկու հրթիռ, որոնք, Ճապոնիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, գործողության փոքր շառավղով նոր տեսակի բալիստիկ հրթիռներ էին: «Հյուսիսային Կորեան, ինչպես երեւում է, մշակում է թռիչքի ոչ սովորական եւ ցածր հետագիծ ունեցող հրթիռներ, որոնք նպատակամիտված են հակահրթիռային պաշտպանության ճեղքմանը»,- ասել է Իվայան:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ԿԺԴՀ-ն ձգտում Է մեծացնել հրթիռների ճշգրտությունն ու աննկատությունը, որպեսզի դժվար լինի դրանք ֆիքսել նախքան արձակումը: Դրա հետ մեկտեղ նախարարն ընդգծել է, որ գոյություն ունի Հյուսիսային Կորեայի կողմից մեծ հեռահարությամբ նման հրթիռների կիրառման վտանգ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս