Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Արթուր Վանեցյան

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հափշտակության մեջ:

ԱԱԾ-ի բակում հրավիրված ճեպազրույցի ընթացքում նա ասաց, որ խուզարկությունը շարունակվում է եւ դրա ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ.

«Մինչ խուզարկությունը նա մի քանի անգամ հրավիրվել է քննչական դեպարտամենտ եւ  հարցաքննվել որպես վկա։ Այսօր՝ վաղ առավոտից, ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ Գագիկ Խաչատրյանի առանձնատանը, մասնավորապես խուզարկություններ են իրականացվում նրա բնակարանում, առանանձնատանը, ինչպես  նաեւ նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում եւ առանձնատներում»։

Վանեցյանի խոսքով՝ վերջիններից է նաեւ նրա ազգական Կարեն Խաչատրյանը, ով եւս ժամանակին աշխատել է ՊԵԿ-ում։ ԱԱԾ տնօրենը նշեց, որ նա եւս բերման կենթարկվի, իսկ հետագա կարգավիճակն արդեն կորոշեն քննիչները։

https://www.facebook.com/azatutyun/videos/386692588660794/

Տեսանյութեր

Լրահոս