Իսրայելում «կեղտոտ խաղ են խաղում». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ հայտնել է, որ Իսրայելում սեպտեմբերի 17-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «նոր կեղտոտ խաղ են խաղում»:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Մենք երբեք չենք հրաժարվելու Պաղեստինի բռնազավթված մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմի հարցում մեր պաղեստինցի եղբայրներին աջակցելուց և նրանց շահերը պաշտպանելուց»,- նշել է նախարարը:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ավելի վաղ հայտարարել է, որ հատուկ միջոցառումների փաթեթ է նախապատրաստվում՝ բռնազավթված Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի գործունեությունը դադարեցնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031