Պեկինը բողոք է հայտնել Հոնկոնգի վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարության կապակցությամբ

Չինաստանը խիստ դժգոհություն եւ վճռական բողոք է հայտնում Հոնկոնգի իրադրության վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ամփոփելով G7-ի՝ Բիարիցում կայացած գագաթնաժողովի արդյունքները, հայտարարել է, որ ղեկավարները քննարկել են Հոնկոնգի իրադրությունը եւ կոչ արել՝ խուսափելու բռնությունից:

«Մենք վճռական դժգոհություն եւ բողոք ենք հայտնում Հոնկոնգի վերաբերյալ G7-ի ղեկավարների անպատասխանատու հայտարարությունների կապակցությամբ»,- ճեպազրույցում հայտարարել է Գեն Շուանը:

Նա ընդգծել է, որ Հոնկոնգը Չինաստանի ներքին գործն է, եւ ոչ մի պետություն իրավունք չունի խառնվել այդ հարցին:

Նա հավելել է, որ Հոնկոնգում բռնի գործողությունները շարունակվում են արդեն ավելի քան երկու ամիս, դա ուժգին հարված դարձավ իրավունքի գերակայության, հասարակական կարգի համար: «Մենք ինքներս կարող ենք լուծել մեր հարցերը»,- ընդգծել է Գեն Շուանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031