Բոլթոնը ժամանել է Կիև
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Կիեւ: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը:
«Բոլթոնի ժամանումն ընդգծում է Միացյալ Նահանգների կողմից աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ նրա եվրատլանտյան ուղեգծին: Նա արդյունավետ հանդիպումներ է ակնկալում Ուկրաինայի պաշտոնյաների հետ»,- հայտնել է դեսպանությունը Twitter-ում:
Բոլթոնի այցը նրա առաջին ուղեւորությունն է Ուկրաինա 2019 թվականի ապրիլին Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: