Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 1-ի նիստում:
Կոչ եմ անում իրավապահ մարմինների ողջ գործիքակազմը կենտրոնացնել Եռաբլուրում տեղի ունեցածի բացահայտմանը։
Այսօր ունենք փաստ. Մեկ թռիչքը, փաստորեն, հնարավոր էր իրականացնել 6 միլիոն դրամով, սակայն իրականացվել է 47 միլիոնով: Ի դեպ, այն, որ մեր ավիաընկերությունները պատրաստ են եղել շատ էժան, չվերթի իրական ինքնարժեքից շատ անգամ ցածր սակագնով իրականացնել այդ չվերթերը, Կառավարությունում գիտեին այս պատմության ամենասկզբից:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ցուցադրում են Վաշինգտոնի թուլությունն ու նրա «երեխայական պահվածքը»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարկային եկամուտների հավաքագրմանը:
168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե դեպքի առնչությամբ որևէ տեղեկատվություն ունե՞ն, թե՞ ոչ։
Ալյասկան, որն ԱՄՆ-ի ամենահյուսիսային եւ տարածքով խոշորագույն նահանգն է, հայտնվել է անոմալ շոգի եւ սաստիկ հրդեհների ճիրաններում, որոնք մոլեգնում են այստեղ, ինչպես եւ աշխարհի այլ արկտիկամերձ տարածաշրջաններում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:
Օգոստոսի 1-ին, ժամը 07:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում՝ Սպիտակի ոլորանների սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ցանկացած օժանդակություն, որ մենք կունենանք այդ պրոցեսում, մենք կողջունենք,- ասաց Դ.Անանյանն ու շարունակեց,- Մենք ասում ենք, որ համակարգային կոռուպցիա չկա, բայց այդ արտահայտությունը մենք արդեն չենք ուզում անենք: Վստահ եմ, որ հանրության մոտ, մենք էլ ենք սում, մեր ծառայություններն էլ են բերում, որ այո, կան կաշառակերության առանձին դեպքեր, առանձին դրսևորումներ, որոնց դեմ մենք պետք է ուղղակի անաչառ պայքար մղենք ու չդադարենք պայքար մղելուց»:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին այցելել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն եւ մասնակցել գերատեսչության 2019 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին:
Անդրադառնալով Բագատաշենում տեղի ունեցած միջադեպերին՝ Դ.Անանյանը նշեց, որ ինքնավնասման հետ կապված ակցիան հետևել է մաքսային ծառայողների պահանջին, նա տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց, ապա ամբողջ ծավալով մաքսային ձևակերպումներն արվել են և քաղաքացին իր բեռը վերցրել ու գնացել է:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարողանա ազդել ոչ իր, ոչ էլ իր ընտանիքի վրա:
Մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը` Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Սա մի կողմից, Եռաբլուրում տղերքի նկարները ներկելը` մյուս կողմից: Էս ինչ թրքություն է գլուխ բարձրացնում»:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» հավակնորդներին:
Կառավարությունը երկարաձգում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ օգոստոսի 1-ը դարձնելով նոյեմբերի 15: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 1-ի նիստում:
Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման խնդիրների հարցով հարուցվել է քրեական գործ: Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետի Տիգրան Ավինյանի հանձնարարականով, նաև օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգի հետքով A&R tour ընկերության գրասենյակ են մեկնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել դեպի Եգիպտոս ուղևորափոխադրումների ծառայությունների շուկայում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ 3-ի մասի 1-ին կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ։
Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման խնդրին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 31-ին Բրազիլիան հայտարարել է Միացյալ Նահանգների հանգուցային դաշնակիցներից մեկը ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս:
Ամերիկյան «Boeing» ընկերությունը հայտարարել է, որ ևս 4 միավոր CH-47F «Chinook» ռազմական բեռնատար ուղղաթիռ է մատակարարվել Թուրքիա:
«Վիպա» արեւադարձային փոթորիկը օգոստոսի 1-ի առավոտյան հասել է Չինաստանի հարավի Հայնան կղզի՝ իր հետ առատ տեղումներ բերելով հարեւան տարածաշրջաններ՝ Գուանդունի նահանգ եւ Գուանսի-Չժուանի ինքնավար շրջան:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 31-ին հաստատել է Քելլի Քրաֆթի թեկնածությունը ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներայացուցչի պաշտոնին։
Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում 5-6 աստիճանով։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հուլիսի 31-ին երկարաձգել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ավելի վաղ կիրառված սահմանափակումների գործողությունը, որոնք, Վաշինգտոնի կարծիքով՝ Թեհրանին կխանգարեն ստեղծելու միջուկային զենք: