Բաժիններ՝

Համահայկական խաղերի մասնակիցները կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի պետտուրքի վճարից

Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 1-ի նիստում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա աննախադեպ միջոցառումների շարք է, որի բացումը լինելու է Ստեփանակերտում:

«Կարծում եմ, միայն այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառում կարողանալու ենք կազմակերպել Արցախում,  աննախադեպ է ու հետագայում նույնպես դա հնարավորություն կտա էլ ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ ունենալ այնտեղ», – նշեց Տիգրան Ավինյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031