Բաժիններ՝

Օգոստոսի 4-ին «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով երթևեկությունը  կլինի անվճար, բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:

Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝

  • Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)
  • Երևան-Արաքս-Երևան
  • Աբովյան-Ալմաստ-Շորժա
  • Երևան-Երասխ-Երևան

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031