
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ Սպիտակի ոլորաններում 64-ամյա վարորդը Opel-ով բախվել է պարսպին․ նա տեղում մահացել է

Օգոստոսի 1-ին, ժամը 07:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում՝ Սպիտակի ոլորանների սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 17-րդ կմ-ին «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ.Ա., ծնված 1955 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: