Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները:
«Ազգային ժողովի և կառավարության անելիքը, մեծ հաշվով, հենց Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանք լուծելու, հետագայում կանխելու նպատակով քաղաքականություններ մշակելն է»,- այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած կանանց խնդիրներին նվիրված քննարկմանը նշեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Մոսկվան պայման է առաջ քաշել Հայաստանի առաջ՝ մինչեւ հոկտեմբեր Ռոբերտ Քոչարյանին ազատելու վերաբերյալ։
Մարդու իրավունքների պաշտպանին 2017-2018 թվականների ընթացքում բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։
ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ ծառայությունից վերադառնան առողջացած:
Հուսով եմ, որ ՀՀ դեսպանությունը նշանակալի դեր է խաղում մեր երկիրը բալթյան երկրներում ներկայացնելու գործում։ Հայաստանի, հայերի և մեր մշակույթի վերաբերյալ տեղեկացվածությունը և ընկալումը խորացնելու համար մենք տարաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպում։
Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկ (շարժական և անշարժ տեսախցիկներ):
«Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ն, ի դեմս ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, կրկին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի։
Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են որոշ հատվածներում:
Հուլիսի 16-ին, ժամը 02:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հայտարարում են 2020 թ.-ի «Creative Armenia-AGBU» Fellowship-երի մեկնարկը՝ մեկամյա ծրագիր, որը ստեղծված է նպաստելու աշխարհի նորարար հայ արվեստագետների կարիերայի առաջխաղացմանը։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր Արփի Փաշինյանի հետ հուլիսի 15-ին այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում:
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի անձինք ցանկանում են դա:
Հարգելի իշխանություն, Հայաստանի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ, ինչպես մի քանի անգամ հայտարարել եմ, եթե ձեզ շատ է պետք, հրապարակային խնդրեք, կմտածեմ դիմում գրելու և աշխատանքից ազատվելու մասին:
Երեկվանից հայ քաղաքական իսթեբլիշմենթը ցնցակաթվածի մեջ է։ Պատկերացնո՞ւմ եք, Վենետիկի հանձնաժողովը համարձակություն է ունեցել երկրում ստեղծված դատաիրավական բեսպրեդելի շուրջ իր տեսակետը հայտնել, այն էլ՝ բավականին կոշտ շեշտադրումներով։
Հուլիսի 16-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր:
Ամենազավեշտալին այն է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պպետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողներին խորհուրդ էր տվել պարզել, թե որտեղի՞ց է կարելի գտնել այդ փաստաթուղթը։ Իսկ Ն. Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն էլ ասել է. «Հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ»:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքը:
Օրեր առաջ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել Վահան Փափազյանի (ԱԳ նախարար) որդու` Դավիթ Փափազյանի հարսանյաց հանդեսը:
Այն փաստը, որ ցանկացած իշխանության համար կարեւորագույն բաղադրիչ է համարվում ճիշտ կադրային քաղաքականությունը, եւ հենց դրա շնորհիվ է հնարավոր լինում կազմակերպել ճիշտ կառավարում, գրեթե անբեկանելի ճշմարտություն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան:
Գնալով սրվում են փոխհարաբերությունները Կոտայքի մարզում, այդտեղ գործող հիմնական դերակատարների միջեւ` մարզպետ Ռոմանոսի, գլխավոր երկրապահ ու պատգամավոր Սասունի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ:
Շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
«Որքանո՞վ եք հնարավոր համարում աշնանը պառլամենտի ներսում վերադասավորությունները՝ հարցրինք ԲՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանին։ «Վերադասավորումներ, գոնե մեր թիմում, չկան եւ հնարավոր էլ չեն»:
Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը:
Դեռեւս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար կասկածվող ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, եւ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հարցը: