«Պարզապես ծիծաղելի է». ԱԳՆ-ն հերքում է Մնացականյան-Լավրով հանդիպման ժամանակ Քոչարյանի գործի հետ կապված նախապայմաններ առաջ քաշելու լուրը. «Փաստինֆո»

ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Մոսկվան պայման է առաջ քաշել Հայաստանի առաջ՝ մինչեւ հոկտեմբեր Ռոբերտ Քոչարյանին ազատելու վերաբերյալ։

Նշենք, որ նման տեղեկատվություն տարածվել էր մամուլի կողմից, ըստ որի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիրքորոշումը, ըստ որի՝ եթե նրա հոկտեմբերին նախատեսված այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա գազի գնի շուրջ բանակցություններն անիմաստ և անարդյունք են լինելու:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Նաղդալյանը վստահեցրեց, որ նման քննարկում չի եղել և ավելացրեց. «կասկածելի աղբյուրների հիման վրա արվող ենթադրությունները,  պարզապես, ծիծաղելի են»:

Հեղինակ` Սոնա Գեւորգյան

Տեսանյութեր

Լրահոս