Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Սևանի տնտեսվարողները, քաղաքապետն ու մարզպետը լողում են Սևանում՝ փորձելով ապացուցել, որ լիճն անվտանգ է:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 03:15-ին, Էրզրումի Օլթու գավառում օջախի 7 կմ խորությամբ և 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
«Հայաստանում 2019թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 6951 թմրամոլ: Եթե համեմատենք մյուս տարիների հետ, ապա 2018թ. համեմատ թմրամոլների 6%-ի աճ ունենք: 2018թվականին 2017թ. համեմատ՝ ունեինք 9%-ով աճ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը:
168.am-ը պարզաբանում խնդրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանից։
Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրեն ուղղված «սիրուն աղջիկ» բնորոշումից իրեն վատ չի զգացել, սակայն լրագրողներին հորդորեց այդ բառակապակցությունը չօգտագործել իրենց դիմելիս։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանի գրասենյակը նախատեսում են հաջորդ տարի մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը:
«Ինչ որ կատարվեց մի քանի օր առաջ, մեզ համար շատ մտահոգիչ է. Ո՞վ գարանտիա կտա, որ էլի նույն բանը չի կրկնվի»,- լրագրողների հետ հանդիպմանն իր մտահոգությունը բարձրաձայնեց շուրջ 50 տարի էներգետիկ համակարգը ներկայացնող ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը՝ անդրադառնալով հանրապետության մեծ մասում տեղի ունեցած հոսանքազրկումներին, որոնք շատերն անվանեցին «բլեյք-աութ»:
Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները Բարբադոսում կշարունակեն Նորվեգիայի միջնորդությամբ բանկացությունները երկրի կառավարության հետ:
Հուլիսի 13-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդ Սամվել Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա ուղևորը և «ԳԱԶ-3110»-ի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 14-ին, ժամը 20.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 34-ամյա քաղաքացի Ռանդիպ Կ.-ին։
168.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց պատճառները. «Փաստը, որը եղավ, մրցանակը, որը հանձնվեց մի փառատոնի անունից, որի փաստացի ղեկավարն է Հարություն Խաչատրյանը, ով նաև Հայաստանի կինոգործիչների միության նախագահն է… Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում. իմ և մայրիկիս անունից գրեցի դիմում, ով 30 տարուց ավելի միության անդամ էր»:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել անվանի ֆուտբոլիստ, ականավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին:
Թռիչքային անվտանգությունը բարձր մակարդակում ապահովելու համար կարևոր է կրթությունը։
«Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին եւ ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաեւ պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որեւէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ»:
Հուլիսի 13-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Աշտարակ քաղաքում։ Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Աշտարակի Երևանյան խճուղով ընթացած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Մեթինա շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 8 զինյալ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 8-14-ը գրանցվել է 755 դեպք, որից 511-ը՝ արտակարգ:
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ , Արտանիշ, Լճափ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-9-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում կամ առանձին լրատվամիջոցներում տրվել էին տարատեսակ մեկնաբանություններ:
«Մեր «կլասիկ» պատգամավորը, լայվ մտնելուց առաջ, լավ կլիներ՝ մեզ զանգահարեր». Քաղաքվիացիայի կոմիտեի նախագահը՝ Էդմոն Մարուքյանին
Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի, հուլիսի 15-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունը։
Շուրջ 320 գնացքների չվերթներ են չեղարկվել Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատողների՝ հուլիսի 15-ին սկսված գործադուլի պատճառով:
Նախ՝ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանական թևի հրավերով Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ դատական բարեփոխումները քննարկելու նպատակով:
Հետախուզվողը Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել։
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 15-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 62/5 շենքի մոտակայքում գտնվող գազի բալոնից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։
Երևանում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում 20 հա բուսածածկույթ է այրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ:
Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս այսպես կոչված «շարասյունը», որն ուղեկցում էր զորակոչի գնացող մեր երիտասարդներին։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, թե ինչքան վտանգավոր է նման երթևեկությունը՝ վթարների և զոհերի առումով։