Բաժիններ՝

Յուրի Խաչատուրովի որդին դատական հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ դեմ

«Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ն, ի դեմս ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, կրկին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի։

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին՝ ինքնակամ քանդել կառույցը և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան էր ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել:

Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը 2019-ի հուլիսի 11-ին նոր հայցադիմում է ներկայացրել: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031