Ինչո՞վ է պայմանավորված Սասուն Միքայելյանի և Գագիկ Ծառուկյանի մտերմացումը. Վերադասավորումներ կլինե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքանո՞վ եք հնարավոր համարում աշնանը պառլամենտի ներսում վերադասավորությունները՝  հարցրինք ԲՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանին։ «Վերադասավորումներ, գոնե մեր թիմում, չկան եւ հնարավոր էլ չեն»: Հակառակը` տեսակետ կա, որ ձեր թիմը կուժեղանա։ «Մեր թիմն իր տեղում է, որեւէ մեկի հետ միավորվելու, առավել եւս բաժանվելու հակում, նախադրյալներ չունի, իսկ եթե վերադասավորություններ կլինեն մյուս թիմում, ենթադրվում է՝ դա կլինի կառավարող խմբակցությունում, թող լինի, մենք դրան կվերաբերվենք հարգանքով, որովհետեւ դա իրենց քաղաքական որոշելիքն է»:

Ի դեպ, խոսում են, որ վերջին շրջանում շատ ջերմացել են հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ։ «Սասուն Միքայելյանի նկատմամբ անձամբ ես շատ մեծ հարգանք ունեմ, նա վաստակ ունեցող ազատամարտիկ է։ Պարոն Ծառուկյանն էլ բոլորի հետ, ովքեր էս երկրի համար ինչ-որ լավ բան են արել, ունի բարիդրացիական հարաբերություններ։

Քաղաքական ասպեկտով ես չեմ կիսի Ձեր տեսակետը, Սասուն Միքայելյանի հետ զուտ անձնական մտերմություն է՝ իրենք միշտ են մտերիմ եղել, որովհետեւ իրենց բնույթով, ավանդապաշտությամբ, ուղղախոսությամբ շատ մեծ ընդհանրություններ ունեն, իրենց մտերմությունը նաեւ այդ գործոնով է պայմանավորված, եւ պետք չէ այն կապել սպասվող, ենթադրյալ վերադասավորությունների հետ»:

Պառլամենտում խոսում են, որ Սասունն ու Արարատ Միրզոյանը միմյանց հետ պրոբլեմ են ունեցել։ «Դրա մասին իմացել եմ համացանցից, ինչը կարող է բացարձակ իրականության հետ կապ չունենալ։ Լրացուցիչ ինֆորմացիա չունեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս