Բաժիններ՝

«Վերջին շրջանում զուտ միայն սպորտային հետաքրքրությունից ելնելով՝ ցանկանում էի հասկանալ՝ մինչև ու՞ր եք պատրաստ իջնել ու մանրանալ». Վահագն Վարագյան

ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի իշխանություն, Հայաստանի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ, ինչպես մի քանի անգամ հայտարարել եմ, եթե ձեզ շատ է պետք, հրապարակային խնդրեք, կմտածեմ դիմում գրելու և աշխատանքից ազատվելու մասին: Արժե՞ր որ նախորդ նիստին ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման երեք անգամ քվեարկության դրված ու մերժված հարցը նորից տանեիք հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով, ծածկադմփոց անելով, առանց քննարկման, և վերջապես՝ արժե՞ր ԵՊՀ 100-ամյակին քայլել Համալսարանի կանոնադրության վրայով՝ պետական հոբելյանական հանձնաժողով ձևավորելու փոխարեն այդպես շնորհավորելով Մայր բուհի 100 ամյակը: Անկեղծ ասած, վերջին շրջանում զուտ միայն սպորտային հետաքրքրությունից ելնելով՝ ցանկանում էի հասկանալ՝ մինչև ու՞ր եք պատրաստ իջնել ու մանրանալ: Ցանկանում էի հասկանալ՝ ինչքա՞ն եք շարունակելու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին և ռեկտորի պաշտոնակատարին օգտագործել՝ որպես ձեր քաղաքական մանրումիջին հաշվեհարդարների գործիք՝ համալսարանական միջավայրում ներարկելով 1930-ականների սովետական գարշահոտությունը: Հիմա հասկանում եմ և ֆիքսում, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս