
Գևորգ Ղազարյանը մեծ հույսեր է կապում նոր ակումբի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի Գևորգ Ղազարյանը մեծ հույսեր է կապում նոր ակումբի՝ Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:
«Սկսվում են իմ նոր արկածներն ու մարտահրավերները: Մեծ հպարտությամբ ու հաճույքով հայտարարում եմ, որ խաղալու եմ Լիմասոլի ակումբում: Վստահ եմ, որ լավ մրցաշրջան ենք ունենալու: Շնորհակալ եմ վստահության համար, սկսենք աշխատել»,- Facebook-ի իր էջում գրել է Ղազարյանը:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ԱԵԼ-ի հետ: Մինչ այս Ղազարյանը խաղում էր Պորտուգալիայի առաջնությունում: