Հունիսի 7-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 40-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 60-ամյա Գոհար Մուրադյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ:
Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել էին ճանապարհը։ Նրանց դժգոհությունը կապված էր «Կոտայք ՋՕԸ» ընկերության հետ:
Հյուսիս-Հարավի ճանապարհաշինարարական չարաշահումների քրեական գործը ծավալուն է: Նման բնորոշում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տվեց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը:
Նա կրկին վստահեցրեց, որ քննությունը շատ ինտենսիվ կատարվում է, և կան տվյալներ, որ հարևան երկրներից մեկից այդ գաղտնալսումը տարածված լինի. «Վարկածներից մեկը դա է: Հարցերին կպատասխանենք այն ժամանակ, երբ կհայտնաբերենք այն անձին, ով իրականացրել է գաղտնալսումը»:
«Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման առնվազն 12 հրամանատար է ոչնչացվել Աֆղանստանի արեւելքի Խոստի նահանգում աֆղանական անվտանգության ուժերի գործողության ընթացքում:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրաժարական չի տա, չնայած Դեմոկրատական կուսակցության շանտաժին, որը չի ցանկանում զիջել իշխանությունը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած «սևազգեստ անձինք» արտահայտությունն ի սկզբանե ուղղված էր «Ադեկվադտներին», քանի որ նրանց քննադատությունները նյարդայնացնում են իշխանություններին։
Խոսելով ԱՆ Արսեն Թորոսյանի գրառման մասին, թե՝ «Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից…», և արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք այդ գրառումը պարունակում է վիրավորանք դատավորի հանդեպ, փաստաբանը նկատեց, որ այդպես չի կարծում, դա վիրավորանք չի դիտարկում։
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, որը ձախողվելու է։ Այս մասին Կենտրոնի ոստիկանության բաժնի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» հ/կ համահիմնադիր Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու փաստի մասին։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ այս պահին Դանիելյանին աջակցելու համար ոստիկանության շենքի մոտ են հավաքվել նրա համակիրներն ու ընկերները, հասարակական ու քաղաքական տարբեր գործիչներ։
Նման գործելաոճն ընդգծում է նաեւ այն հանգամանքը, որ ուժի անպատեհ ցուցադրությամբ զբաղված իշխանությունը հետզհետե դառնում է կավե ոտքերով հսկա։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Թեհրանը մտադիր չէ առաջինը պատերազմ սկսել որեւէ մեկի դեմ:
Օրերս համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մի մեքենա երթևեկում Հյուսիսային պողոտայում՝ հետիոտների համար նախատեսված վայրում:
Երբեւէ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի վերջին մայրաքաղից դեպի առաջին մայրաքաղաք կարելի էր հասնել ընդամենը 35 րոպեում և` ուղիղ չվերթով: Երևան-Վան ուղիղ չվերթ սա պատմական իրադարձություն է, որն իրականություն դարձավ մեր օրերում։ Առաջին անգամ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ուղիղ չվերթով մեկնում է 2845 տարեկան Վան քաղաք։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Ոստիկանության լրատվական բաժին, որի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել. «Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել սպառնալիքներ հնչեցնելու համար։ Հանգամանքները ճշտվում են»,- ասաց Ահարոնյանը։
Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն
Այժմ արդեն Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում։ Արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինչպե՞ս կվարվի, հատկապես, եթե Վ. Բալասանյանը Փաշինյանին ցանկալի հրաժարականն ինքնակամ չներկայացնի։ Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռուսաստանը համարել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքը:
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուի շտաբերից մեկի ղեկավարի մեքենայի ու բնակարանի նախամուտքի հրկիզման քր.գործով հարցաքննվել են 20 վկաներ:
«Կարծում եմ՝ ՊՆ-ն անզգուշություն է ցուցաբերել պատասխան գործողության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ: Մեր զինված ուժերը հակառակորդի ցանկացած ոտնձգությանը միշտ էլ արժանի պատժիչ հակահարված են հասցրել, սակայն միջազգային քաղաքականության տեսանկյունից այն երբեք չի հանդիսացել Ադրբեջանի համար շահարկման առիթ»:
Հունիսի 9-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների և հյուրերի, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
Հունիսի 10-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրացկցությունը:
Պրոֆեսիոնալ թենիսի ասոցացիան` ATP-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:
«Ես չեմ կարող ասել, որ մենք ունենք վերջնական պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածություններն այս փուլում չէին էլ կարող ամփոփվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով գազի գնի մասին:
Ոստիկանները բերման ենթարկեցին «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին:
Անդրադառնալով մարզպետի հայտարարություններին, թե հաղթել է քրեաօլիգարխիկ, «կրիմինալ պանյատկեքով ապրողը», Է.Մարուքյանը խորհուրդ տվեց վարչապետի խոսքից հետո հղում չանել մարզպետին:
Անդրադառնալով ներդրումների սակավության մասին քննադատություններին՝ Մ.Գրիգորյանը հավաստիացրեց, որ ներդրումներ կան և տնտեսությունը զարգանում է, խնդիր չկա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: