«Ներդրումներ իրականացնելու գործընթացը երկար գործընթաց է». Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր պաշտոնանկության մասին լուրերը բամբասանք է որակում:

«Ես բամբասանքներ չեմ մեկնաբանելու, եթե ունեք ավելի կոնկրետ ինչ-որ թեզ այդ հարցի շուրջ, բայց բամբասանքների մասին չեմ խոսելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով ներդրումների սակավության մասին քննադատություններին՝ Մ.Գրիգորյանը հավաստիացրեց, որ ներդրումներ կան և տնտեսությունը զարգանում է, խնդիր չկա:

Սպասվող խոշոր ներդրումների անուններ փոխվարչապետը չբացահայտեց. «Անկեղծ ասած՝ խոշոր ներդրումները նախ և առաջ պրոցես է, այսինքն՝ լուրջ չի լինի կոնկրետ այս դեպքը, կամ կոնկրետ այս չէ: Ներդրումներ իրականացնելու գործընթացը երկար գործընթաց է: Կա շատ որոշակի շրջանակ և գաղափարներ ներդրումների, և մոտ ժամանակ կամփոփվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930