Թուրքիայի Մուղլա նահանգի Յաթաղան շրջանում հանրապետական դատախազությունը հերթական հետաքննությունն է սկսել՝ «հանրապետության նախագահին վիրավորելու» հիմքով։
«Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյան։
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկից բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացի Ռամնիկ Ս.-ն
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դռնբաց դատական կարգով քննվում էր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողվներում համատեղ նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, որ նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է Աշխատանքային օրենսգիրքը, որի փոփոխությունները նախաձեռնվել էին դեռ անցած տարի և այն պետք է գար ԱԺ:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողվներում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը չէր ներկայացել, ինչը հարուցեց ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը դժգոհությունը:
Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով, եւս մի բնակիչ անհայտ կորած է համարվում:
Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին եւ 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար:
«Ընկերուհիսա ականատես եղել Չեխովի 27 փողոցում հենց նոր էս երեխային։ Անգիտակից է եղել, ծեծել են ու փախել, չի կարողացել բացատրի ո՞վ է, ծնողներն ովքեր ե՞ն։ Անցորդներն են օգնություն ցույց տվել ու շտապ օգնությույոն կանչել։ Տարել են Էրեբունի ԲԿ»։
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը հերքում է վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունը, թե արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները:
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է։
Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա:
Հունաստանի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ կորուստ ունի:
Հայաստանում անցած տարի մոտ 3500 կենսաթոշակառու չի ստացել իր թոշակը: Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018թ. բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սայիյանը, այդ գումարը կազմում է տարեկան մոտ 3.5-4 մլրդ դրամ:
Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյորսգորը թողնում է պաշտոնը հունիսի 5-ի ընտրություններում իր կուսակցության եւ աջ կենպրոնամետ դաշինքի պարտությունից հետո:
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով և ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձևավորվել. «Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել ՄԻԱՅՆ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով» (Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մաս) …»:
Երկու մարդ է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նարինե Խաչատուրյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններ սկսել իրանական խնդրի շուրջ:
Մամուլն օրերս գրեց, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն` այդ նպատակով ստեղծված խմբի անդամների հետ ձեռք բերելով պայթուցիկ նյութեր և սարքեր:
Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել հունական Լեսբոս կղզու մոտ, զոհվել է վեց մարդ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մովսես Աբելյանին նշանակել է Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով Գլխավոր քարտուղարի տեղակալ:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի «Լյուկ» ռազմաօդային բազայում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35 կործանիչ-ռմբակոծիչներով:
Հունիսի 11-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում գտնվող քարաշեն ավտոտնակի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի վերջին` երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի խորթ եղբայր Կիմ Չեն Նամը, որը 2017 թվականին սպանվեց Մալայզիայի օդանավակայանում, եղել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) իրազեկիչ եւ մի քանի անգամ հանդիպել է վարչության աշխատակիցների հետ:
Մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից իր հրաժարականը` Արտակ Զեյնալյանը երեկ ասել է. «Ես, գնահատելով հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը, հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ»:
Մեր տեղեկություններով, այսօր Արցախում լուրջ իրադարձություններ են սպասվում, այդ թվում կադրային փոփոխություններ։
Օրերս գրել էինք, որ Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան հակասության պատճառով աշխատանքից ազատվել է Դավիթ Անանյանի հարազատ եղբայրը, որը զբաղեցնում էր ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը։
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը որոշել է ակտիվ գործունեություն ծավալել եւ դրա համար ցանկանում է իրավական կարգավիճակ ստանալ՝ գրանցվելով որպես իրավաբանական անձ: