Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգում մոլեգնող տեղատարափներն ու հեղումները շուրջ 2,65 մլրդ յուան (մոտավորապես 383 մլն դոլար) գումարի ուղղակի տնտեսական վնաս են հասցրել տարածաշրջանին, տեղի իշխանությունները հարկադրված էին 135 հազար բնակիչների տարհանել տուժած շրջաններից:
Թե ի՞նչ է նշանակում հայտարարությունում նշված ձևակերպումը՝ «քաղաքական շահարկումներից զերծ մնալ», Է.Տարասյանն ասաց, որ գնահատվել են մասնագիտական որակները, և ՀՀ նախագահն առաջնորդվել է համապետական շահով:
Պարկուճները փոխելու հանգամանքը Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել, միայն նշեց, որ բաց աղբյուրներում այդ մասին տեղեկատվություն կա, որն ինքը չի հերքում:
Հարավային Օսիայի Հանրապետության (Ալանիա) նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է երկրի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Արցախի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էրիկ Հարությունյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) պետությունների ղեկավարների հինգերորդ գագաթնաժողովին, որը հունիսի 15-ին կկայանա Դուշանբեում:
Ոստիկանության այս պարզաբանումը 168.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը որակեց՝ որպես աճպարարություն, այսինքն՝ ոստիկանությունն իր կատարած ապօրինությունները քողարկելու ինչ-որ գործողություն է իրականացնում։
«Քաղաքապետը աշխատող, իր գործն ապացույց էր, դրա կարիքը չկար, որ ես մասնակցեի ընտրություններին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը կոչ է անում զերծ մնալ կեղծ օրակարգից, համախմբվել պետության շուրջ, և պատրաստվել հերթական հաղթանակները միասնաբար կերտելուն: Այս մասին Ղարամյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն միավորվելու կոչ է արել դեմոկրատական բոլոր քաղաքական ուժերին, որոնց թվում նա նշել է «Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցությունը եւ ուկրաինացի երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը, որպեսզի թույլ չտրվի հին իշխանության մուտքը խորհրդարան։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ չափազանց կարեւոր է համարում Թեհրանի կողմից իր պարտավորությունների հետագա ամբողջական կատարումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում։
Հունիսի 9-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաև Արթուր Անդրեասյանը:
168.am-ի հարցին՝ նախորդ անգամ Մ. Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել էին իր կամքին հակառակ, սա իրավական որևէ հետևանք կարո՞ղ է ունենալ, և այս պահին ինչպե՞ս է գնահատվում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, փաստաբանը պատասխանեց, որ իրավապահ մարմինները պետք է տան իրավական գնահատական, թե որն է եղել պատճառը, որ հիվանդ մարդուն հարկադրաբար տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։
Հունիսի 8-ին, ժամը 13.35-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ.Վաղարշյան փողոցում վիճաբանություն է: Ժամը 14.05-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «նստատեղի շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:
Այսօր ԱԺ-ում օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում շատ կարճ պարզաբանեց իր հրաժարականի պատճառը:
ԱԺ-ն 2018 թվականին պետբյուջեից հատկացված 4 մլրդ 900 մլն 141 հազար դրամից ծախսել է 4 մլրդ 496 մլն 511 հազ դրամը: Երկրում իրականացված թավշյա հեղափոխության, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված մի շարք գործուղումներ և ընդունելություններ չեն կատարվել:
«Մեր առաջադրած մեղադրանքը հիմնավոր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք հիմնավոր է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը և արդյո՞ք Սահմանադրական դատարանը չի գտնի, որ 2008-ին սահմանադարական կարգ չի տապալվել:
Հինգ մարդ է զոհվել, ես մեկն անհետ կորել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում տեղացող հորդառատ անձրեւների պատճառով: Այդ մասին հայտնել է«Սինհուա» գործակալությունը:
«Կայքերից մեկը տեղադրել է հրապարակում, ըստ որի՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության, և քրեական գործն ուղարվկել է դատարան:
Աբովյանի քաղաքապետի ընտրություններն անցել են օրենքի տառին համապատասխան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին և Աբովյանում ԲՀԿ թեկնածուի հաղթանակին:
Կապանում տղամարդը ապակե տարայով մանրադրամներ է գողացելՀունիսի 8-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, անչափահաս որդուց տեղեկացել է, որ ոմն Անդո նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, բաց պատշգամբով մուտք է գործել իր բնակարան և հյուրասենյակի սեղանից գողացել ապակե տարաների մեջ լցված մանրադրամներ՝ պատճառելով մոտ 27.000 դրամի վնաս:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը:
«Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի հանձնած արյան անալիզները ցույց են տվել, որ ընդդիմադիր լրագրողի արյան մեջ թմրանյութ չկա, արդյունքները բացասական են։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականը: Երևանում անցկացվող «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպմանը լրագրողները փորձեցին Արտակ Զեյնալյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու է հրաժարական տվել արդարադատության նախարարի պաշտոնից, սակայն նա հրաժարվեց հարցերի պատասխանել:
Արդեն մի քանի ժամ է, Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Երևանի 2800-ամյակի այգին մեկ ամսում դարձել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրված վայրերից մեկը: Դժվար է նկարագրել այս մեկ ամսվա ընթացքում այգու տասնյակ հազարավոր այցելուների ապրած ուրախությունը:
Մոլդովայի ազգային բանակը մտադիր չէ միջամտել երկրում տիրող քաղաքական ճգնաժամին:
Հանրային գիտակցության մեջ Աբովյան քաղաքի ընտրություններն ավելի լայն իմաստ ունեին, քան գործող քաղաքապետի և ՔՊ թեկնածուի միջև քվեարկությունը։ Հենց սա է պատճառը, որ ստիպում է ավելի սառը և խորքային գնահատականների։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության: