
Հնարավո՞ր է՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրվեն. պարզաբանում է ՔԿ ղեկավարը

Հյուսիս-Հարավի ճանապարհաշինարարական չարաշահումների քրեական գործը ծավալուն է: Նման բնորոշում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տվեց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ մեղադրանք է առաջադրվել հսկողություն իրականացնող ինժեներին, նաև՝ մեկ այլ անձի, քննչական խումբ է կազմվել քննություն իրականացնելու համար, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նոր գնահատականներ կլինեն:
«Աննախադեպային ասելով նկատի ունեմ, որ ճանապարհային միջանցքի շինարարությանը ներգրավված են շուրջ 50 կազմակերպություն, և պատկերացնո՞ւմ եք` ինչ մեծ ծավալի փաստաթղթեր են առգրավվել, դրանք զննել է պետք»,- ասաց Հ.Գրիգորյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրվեն, ՔԿ ղեկավարը պատասխանեց. «Կստանանք փորձաքննության եզրակացությունները, տարբեր անձանց արարքներին կտրվեն գնահատականներ»: