
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին Պորտուգալիայի օրվա առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա:
Այս տարի մենք նշում ենք մեծանուն բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակը: Համոզված եմ, այն մեծ հնարավորություն կընձեռի մեր երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով և նախաձեռնություններով համալրելու համար:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր շունչ և որակ կհաղորդենք մեր համագործակցությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: