«Մարզպետն իր պահվածքով փչացրեց այդ ամբողջ ընտրությունները, երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց իրենց թիմն է որոշողը»

«Բավականին լարված էր, բայց, կարծում եմ, անտեղի էր լարվել, և անտեղի լարումից հետո էլ տեսնում եմ և՛ հիասթափություններ, և՛ էյֆորիաներ: Երկուսն էլ անտեղի են: Այո, տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, և Աբովյանում հաղթել է գործող քաղաքապետի թեկնածուն և այստեղ որևէ շեղում նորմալ իրավիճակից չեմ տեսնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին:

Ըստ նրա՝ մտահոգիչ է ընտրություններին մասնակցած քաղաքացիների փոքր թիվը, քանի որ ստացվում է, որ այսքան փոփոխություններից հետո իրենք իրենց մեկ ձայնի արժեքն այդքան չեն կարևորում, ինչքան պետք էր:

Ընտրություններից հետո եղած «հայ-հույ»-ի վերաբերյալ Մարուքյանը նշեց, որ դա նույն հեղափոխություն-հակահեղափոխություն մոտեցումն է, բայց որևէ քաղաքի ընտրություն այլևս պետք չէ կապել հեղափոխության հետ, քանի որ իշխանական թեկնածուի պարտության դեպքում այդ պարտությունը վերագրում են հեղափոխոթյանը.

«Մի քաղաքի ընտրություն է, կարող է Վահագնը կառավարի, կարող է Գրիգորը կառավարի, ով ուզում է կառավարի: Կան օրենքներ, կա կառավարություն, մենք օրենքներ ենք ընդունում, մեր ընդունած օրենքներով պետք է կառավարի»:

Կարդացեք նաև

Է.Մարուքյանը նշեց, որ ԲՀԿ-ն հստակ աջակցել է, պատգամավորներն այնտեղ էին, բայց դա նորմալ պրոցես է, իրենք էլ նրանց տեղում լինեին, գիշերն այնտեղ կքնեին:

Անդրադառնալով մարզպետի հայտարարություններին, թե հաղթել է քրեաօլիգարխիկ, «կրիմինալ պանյատկեքով ապրողը», Է.Մարուքյանը խորհուրդ տվեց վարչապետի խոսքից հետո հղում չանել մարզպետին.

«Կարծում եմ՝ մարզպետն իր պահվածքով փչացրեց այդ ամբողջ ընտրությունները: Երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց իրենց թիմն է որոշողը»:

Տեսանյութեր

Լրահոս