«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, որը ձախողվելու է». Նարեկ Մալյանը՝ Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու մասին
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, որը ձախողվելու է։ Այս մասին Կենտրոնի ոստիկանության բաժնի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» հ/կ համահիմնադիր Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու փաստի մասին։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ այս պահին Դանիելյանին աջակցելու համար ոստիկանության շենքի մոտ են հավաքվել նրա համակիրներն ու ընկերները, հասարակական ու քաղաքական տարբեր գործիչներ։
Անդրադառնալով ձերբակալության շարժառիթներին՝ Ն. Մալյանը նշեց.
«Դուք երևի կհիշեք՝ մի հոգի կար, կոչ արեց՝ քարով ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, երեկ Արթուր Դանիելյանը ելույթ է ունեցել ու անթույլատրելի է համարել այդ հռետորիկան՝ ասելով, որ լավ կլինի՞՝ կոչ անենք՝ մարդիկ քարով ջարդեն Նիկոլ Փաշինյանի գլուխը։
Ինչպես գիտեք, այդ տղան ազատության մեջ է, իսկ Արթուր Դանիելյանին վեց ոստիկանններ ձերբակալեցին ու բերեցին Կենտրոնի ոստիկանություն»։
Ինչպես տեղեկացանք, Ա. Դանիելյանի հետ է նաև նրա փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։
ոստիկանության դիմացն ենք
Gepostet von Narek Malian am Montag, 10. Juni 2019
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել «Ադեկվադ» հ/կ անդամներից մեկին։ «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով մեքենա նստեցնում Արթուր Դանիելյանին։
Ըստ տեսանյութի՝ նա բերման է ենթարկվել վարչապետին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի համար։
Զարուհի Դիլանյան