![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը մտադիր չէ պատերազմել որևէ մեկի դեմ. Զարիֆ
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/977892.jpg)
Թեհրանը մտադիր չէ առաջինը պատերազմ սկսել որեւէ մեկի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սրված իրադրության ֆոնին:
«Իրանը որեւիցե պատերազմ չի սկսել, եւ դա չի անի, բայց նա, ով պատերազմ սկսի նրա դեմ, նա չի լինելու դրա ավարտողը»,-ասել է Զարիֆը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մերձավոր Արեւելքում ստեղծված լարվածությունը կապել է Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի հետ:
«Նոր լարվածությունը մեր տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի հետեւանքն է: Լարվածության թուլացումը հնարավոր է միայն տնտեսական պատերազմի դադարեցումից հետո»,-ասել է իրանցի դիվանագետը:
«Մենք համոզված ենք, որ Գերմանիան եւ Եվրամիությունը կարող են կարեւոր դեր խաղալ այդ լարվածությանը վերջ դնելու հարցում»,-հավելել է Զարիֆը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: