Հունիսի 15-ին, ժամը 1-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս Կողբացի փողոցի փաբերից մեկում լսել են վիճաբանության ձայներ:
«Ադեկվատ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել:
«Մեր դասական ֆիլմերի թվայնացման ֆինանսավորումը չի իրականացվել պետական աջակցությամբ, ֆինանսավորումն ապահովել են դրսի հիմնադրամները։ Ֆիլմերի թվայնացումը բավականին թանկ հաճույք է, և մեր պետությունն ի վիճակի չէ նման գումարներ տրամադրելու»։
Խավին, Ռաուլը և Խաբի Ալոնսոն ստացել են ՈՒԵՖԱ Pro-ի մարզչական լիցենզիաներ: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Նույն օրը, ժամը 17.20-ին, Արշակ Մ․-ն մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել ինքնաշեն սարքը, որը վերցվել ու փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար:
Իրան-ԱՄՆ լարվածությանն ու ճգնաժամին զուգահեռ՝ նոր ճգնաժամ է հասունանում թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք փորձագետները համարում են թուրք-ռուսական համագործակցության հետևանք:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դուշանբեում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նրան ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:
Թատրոնի և կինոյի հայտնի իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին հունիսի 15-ին մահացել է Հռոմում՝ կյանքի 97-րդ տարում։
Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որևէ հրահանգ չկա, չեմ կարողանում հասկանամ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահված դրսևորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները:
«Բեռնափոխադրումների սակագները սանդղակային են, և ինչքան շատ է բեռը, այնքան ավելի էժան է փոխադրումը: Եթե խոսքը մինչև 50 կգ միանվագ բեռնափոխադրման մասին է, այդ դեպքում գինը տատանվում է 1 կգ-ի համար՝ 1000 դրամի սահմաններում: Բայց դա միայն ավիափոխադրումն է, կան հավելյալ ծախսեր՝ բրոքեր, պահեստ, սառնարան, և այլն»:
«Ադեկվադներին» Գորիսի ոստիկանություն հրավիրեցին
Հունիսի 15-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բեռլինում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ է հայտանբերվել։
«168 Ժամի» զրուցակիցն է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պատմաբան ու քաղաքագետ Եվգենի Կոժոկինը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի 50-ամյա բնակիչը, պարբերաբար, իսկ 2017թ.-ից օգոստոս ամսից՝ իր մոր մահից հետո սկսած գրեթե ամեն օր կենցաղային չնչին կամ անառիթ պատճառներով բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ, ում հետ ամուսնացած է եղել դեռեւս 1994 թվականից։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ եւ տեղում ծանոթացել մի շարք ծրագրերի իրականացման հետ:
Մոսկվայից Կրասնոդար չվերթ իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում 175 ուղևոր է եղել, կոպիտ վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավում:
Հունիսի 15-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:
«Համայնքի ղեկավար եմ ու վստահաբար ասում եմ, որ գարշահոտությունը սարսափելի է, չենք կարողանում բակում նստել, հատկապես այն ժամերին, երբ խոզաբուծարանը բացում ու մաքրություն են անում»։
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։
Ինքնաշեն պայթուցիկի հետևանքով քենիացի ութ ոստիկան է մահացել Քենիայի և Սոմալիի սահմանին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամաս։
«Թող բարի լինեն՝ մեզ ասեն, թե ով է իրենց պատվիրել, որ այս աշխատանքը կատարվի, քանի որ այստեղ կան և՛ հայրենական, և՛ արտերկրից ներկրված թթվասերներ: Այնպես որ, դա մենք պահանջում ենք: Հաջորդը՝ եթե կատարում են այդպիսի հատուկ առաջադրանք, ապա թող բարի լինեն համապատասխան երեք լաբորատորիաներում տան փորձաքննության, որովհետև եթե մեկ կամ երկու լաբորատորիայում է կատարվում փորձաքննություն, ապա այն իսկությանը չի համապատասխանում»:
Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ 2018/2019 մրցաշրջանի պարգևատրման արարողությունը:
Համազգային թատրոնի փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։
Հունիսի 14-19-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը:
«Սերժ Սարգսյանն ամեն աշխատանքային օր` մինչև ուշ երեկո, կուսակցությունում է: Մեր կուսակցությունը երբեք չի փակել իր դռները: Անգամ ամենածանր օրերին մենք բաց ենք պահել կուսակցության գրասենյակն ու աշխատել ենք: Այսօր նորից հոսք կա, նորի հետաքրքրություն, հին և նոր անդամների վերադարձ կա: Չեմ արդարացնում հեռացողներին: Եթե ես մնացել եմ իմ խրամատում, ինչպե՞ս կարող եմ արդարացնել այն մարդկանց, ովքեր իրենց դիրքը չպահեցին»:
«Երեկ երեկոյան եմ այցելել Մանվել Գրիգորյանին։ Հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց տեղափոխելը մեծ ցնցում է նրա համար, չնայած բոլոր անհրաժեշտ միջամտությունները տեղում արվում են, բայց ավելորդ տեղաշարժը տալիս է իր բացասական արդյունքը։ Մարդն իր բուժումը ստանում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, բայց հանկարծ ինչ-որ մութ ուժեր որոշեցին, որ նրան պետք է տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց՝ իր կամքին հակառակ»։