
Խավին, Ռաուլը և Խաբի Ալոնսոն մարզչական լիցենզիա են ստացել

Խավին, Ռաուլը և Խաբի Ալոնսոն ստացել են ՈՒԵՖԱ Pro-ի մարզչական լիցենզիաներ: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Մարզչական լիցենզիա են ստացել նաև նախկինում հայտնի մի շարք այլ ֆուտբոլիստներ, որոնց թվում են Վիկտոր Վալդեսը, Ժոան Կապդևիլան, Ժուլիո Բապտիստան, Էստեբան Կամբյասոն և Ալբերտ Ռիերան:
Խավին վերջերս նշանակվել է Կատարի «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչը, Ռաուլը գլխավորել է «Կաստիլիան», Խաբի Ալոնսոն՝ «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը