
Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Թատրոնի և կինոյի հայտնի իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին հունիսի 15-ին մահացել է Հռոմում՝ կյանքի 97-րդ տարում։ Ինչպես հաղորդում է«Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել են ռեժիսորի անունը կրող ֆոնդի ներկայացուցիչները։
«Մի քանի րոպե առաջ կանգ է առել Ֆրանկո Ջեֆիրելլիի սիրտը։ Նա ծնվել էր Ֆլորենցիայում։ Մահը վրա է հասել երկարատև հիվանդությունից հետո։ Մաեստրոյին հողարկավորելու են Ֆլորենցիայի «Պորտե սանտե» գերեզմանատանը»,-նշված է ֆոնդի տարածած հաղորդագրության մեջ։
Ջեֆիրելլին երկու անգամ նոմինացված է եղել «Օսկար»-ի։ Նա Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսության արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակի դափնեկիր է դարձել, հինգ անգամ էլ արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» ազգային մրցանակին։