ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է «ԱԴԵԿՎԱԴ» ՀԿ-ի անդամների ձերբակալման մասին լուրերին:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 առաջնության J խմբի հերթական տուրում Ֆինլանդիան ընդունելով Բոսնիա և Հերցեգովինային հաղթեց:
ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը կարծում է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրման կհասնի 2020 թվականի ընտրություններում, վկայում են հարցախույզի արդյունքները, որոնք հրապարակվել են հունիսի 5-ին։
Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 8-ին կայացել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների հանդիպումը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության J խմբում, որտեղ նաև Հայաստանի ընտրանին է, Իտալիայի թիմը տոնեց հերթական հաղթանակը:
Վահագն Գևորգյանը ընտանիքի հետ եկավ ընտրատեղամաս` քվեարկելու
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ:
Երբ փոքր էի, և ինձ դպրոցում հարցնում էին՝ ի՞նչ եմ դառնալու, պատասխանում էի՝ լրագրող, ինչին ի պատասխան ստանում էի՝ հա՜, մեր Կասյան Լիլիթի հետքերով ես գնալու (Լիլիթն այդ դպրոցի շրջանավարտ էր, ում մասին շատ էի լսում. նրա անունը էկրաններից արդեն հարազատ էր դարձել): Այսօր ներկայացնում եմ նրա հետ ունեցած մեր, թերևս, շատ ուսուցանող զրույցը:
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի գոլը Լիխտենշտեյնի հետ խաղի առաջին րոպեին նախապես պլանավորած տախտիկայի արդյունք է:
«Իրավական ուղի» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ունի տվյալների պահոց, որտեղ կա ավելի քան 600 միլիոն լուսանկար:
Հունիսի 9-ին, ժամը 07:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով:
Հասարակական-քաղաքական գործիչ Մարինա Խաչատրյանը ուշագրավ մի փաստաթուղթ է հրապարակել, որը վերաբերվում է Հայաստանում պալիատիվ խնամքին և հակացավային թմրանյութերի լայնածավալ ներդրմանը։
Ռոք երաժիշտ, Ակվարիում ռոք-խմբի հիմնադիր Բորիս Գրեբենշչիկովն իր աջակցությունն է հայտնել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով հայտնի լրագրող, «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովին, ում Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել:
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն աշխատում է «Ջանգո/Զորո» կոմիքսի մոտիվներով ֆիլմի էկրանավորման վրա:
Ավստրիան 2019 թվականի հունիսից հրաժարվել է վարորդական վկայականի ստացման քննություններ ընդունել թուրքերենով:
Ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը հաստատել է, որ ընդմիջելու է նկարահանումները: Նա ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել կնոջը եւ երեխաներին
Ֆրանսիացի նշանավոր դերասան, մի քանի սերունդների սեքս-խորհրդանիշ Ալեն Դելոնը 83 տարեկանում նոր երգ է ձայնագրել:
Եվրոպայում ջրավազանների ավելի քան 85 տոկոսը, որոնցում կարելի է լողալ, համապատասխանում են որակի ամենաբարձր ստանդարտներին: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովը:
Լավագույն նախաճաշը:
Մեզանից շատերը մկրտված չեն։ Պատճառները տարբեր են, բայց քանի դեռ մենք չենք մկրտվել՝ կապը Աստծո հետ չի կարող լիարժեք լինել:
35 տարի առաջ գրող Այզեկ Ազիմովին խնդրեցին կիսվել իր այն պատկերացումներով, թե ինչ է սպասում մեզ ապագայում։ Գիտնականի կանխատեսումները զարմանալիորեն ճշգրիտ էին։
Որքան էլ որ սովորական հնչի, իրենց սիրուն հանդիպելու ամենամեծ հավանականությունը Խոյերն ունեն հասարակական վայրերում։ Դա կարող է լինել գիշերային ակումբ կամ աղմկոտ երեկույթ, ռեստորանում անցկացրած երեկո թե հանգիստ ծովափին։
Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է սննդի ռեժիմին հետևելը։ Նախաճաշ, ճաշ և ընթրիք. Սրանք սնունդ ընդունելու պարտադիր ռեժիմն են։ Եթե սրան ավելացնես նաև երկու թեթև ճաշիկներ, կստացվի կատարյալ կոտորակային սննդակարգ։
Վերջին շրջանում հավանաբար նկատած կլինեք, որ ինչպես՝ վարչապետը, այնպես էլ՝ կառավարության այլ պատասխանատուներ ակնհայտորեն խուսափում էին տվյալներ հայտնել Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների վերաբերյալ։ Պարզ է, որ դա հենց այնպես չէր։