 
                        Պարզապես մանիպուլյացիոն ծուղակ է հյուսվել․դատախազությունը՝ «Ադեկվատների» բերման ենթարկելու մասին
 
                                    ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է «ԱԴԵԿՎԱԴ» ՀԿ-ի անդամների ձերբակալման մասին լուրերին: Գրառումը ստորեւ.
««Ադեկվադ»-ի որևէ անդամ մինչ այս պահը չի ձերբակալվել: Մինչդեռ տեղեկատվությունը հենց սկզբից ուղղակիորեն հենց այդպես մատուցվեց: Լրատվամիջոցների մի մասն էլ, դատելով համապատասխան հղումների կամ ընդգծումների բացակայությունից, այդ տեկատվությունը տարածեցին՝ առանց պաշտոնական աղբյուրներից ճշգրտումներ անելու:
Դժվար է հավատալ, որ մարդիկ Ոստիկանություն հրավիրելը, ինչը տեղի է ունեցել տվյալ դեպքում, կամ նույնիսկ բերման ենթարկելը չեն տարբերում ձերբակալումից: Հետևաբար մնում է կարծել, որ պարզապես մանիպուլյացիոն ծուղակ է հյուսվել, որի մեջ լրատվամիջոցների իմ շատ գործընկերներ են ընկել՝ կամա թե ակամա ստանձնելով այն տիրաժավորողի դերը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        