Բաժիններ՝

Մեր մրցակիցները. Ֆինլանդիան հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 առաջնության J խմբի հերթական տուրում Ֆինլանդիան ընդունելով Բոսնիա և Հերցեգովինային հաղթեց:

Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված ֆինները տանը՝ Տամպերեի մարզադաշտում, հաղթեցին Բոսնիա և Հերցեգովինային Պոկիի դուբլի շնորհիվ: Ֆուտբոլիստը երկու գոլերն էլ խփեց երկրորդ կեսում:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930