Բաժիններ՝

Մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց Հունաստանին

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության J խմբում, որտեղ նաև Հայաստանի ընտրանին է, Իտալիայի թիմը տոնեց հերթական հաղթանակը:

Որակավորման փուլի երրորդ տուրում Իտալիան հյուրընկալվելով Հունաստանին հաղթեց 0:3 հաշվով:

Ավելի վաղ՝ Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված ֆինները տանը՝ Տամպերեի մարզադաշտում, հաղթեցին Բոսնիա և Հերցեգովինային Պոկիի դուբլի շնորհիվ: Ֆուտբոլիստը երկու գոլերն էլ խփեց երկրորդ կեսում:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս