Քրիս Հեմսվորթը ժամանակավորապես լքում է Հոլիվուդը
Ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը հաստատել է, որ ընդմիջելու է նկարահանումները: Նա ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել կնոջը եւ երեխաներին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
«Այս տարի ես, ամենայն հավանականությամբ, ոչ մի տեղ չեմ նկարահանվի: Այժմ պարզապես ցանկանում եմ իմ երեխաների հետ տանը լինել: Նրանք այժմ շատ կարեւոր տարիքում են. նրանք դեռ փոքր են»,-ասել է դերասանը:
35-ամյա Հեմսվորթը, որը համաշխարհային ճանաչում է ստացել «Վրիժառուները» ֆրանշիզայում Թորայի դերը խաղալուց հետո, մի ամբողջ տարի անցկացրել է նկարահանումների եւ ուղեւորությունների մեջ՝ Ավստրալիայում թողնելով կնոջը՝ Էլզա Պատակիին, եւ երեք զավակներին (դուստրը՝ Ինդիա Ռոուզը, յոթ տարեկան է, երկվորյակ տղաները՝ Սաշան եւ Տրաստանը՝ հինգ տարեկան):
Այժմ նա պլանավորում է լրացնել բաց թողածը եւ ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: