 
                        Տարանտինոն էկրանավորում է Ջանգոյի և Զորոյի մասին իր կոմիքսը. Collider
 
                                    Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն աշխատում է «Ջանգո/Զորո» կոմիքսի մոտիվներով ֆիլմի էկրանավորման վրա: Այդ մասին հայտնել է Collider ամերիկյան պորտալը:
Նշվում է, որ կոմիքսը գրվել է իր՝ Տարանտինոյի կողմից եւ թողարկվել Dynamite Entertainment եւ DC Comics ընկերությունների հետ համատեղ: Ինչպես հաղորդվում է, ամերիկացի դերասան եւ գրող Ջերոդ Քարմայքլը հանդես է գալու որպես կոմիքսի էկրանավորման սցենարիստ:

Պորտալի տեղեկատվության համաձայն, անորոշ է մնում, թե Տարանտինոն անմիջականորեն է գլխավորելու նախագիծը, թե այն կվստահի մեկ ուրիշին:
Պորտալը նշում է, որ էկրանավորման գործողությունը կծավալվի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի իրադարձություններից մի քանի տարի անց, ֆիլմ, որը նույնպես նկարահանել է Տարանտինոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        