«Քանի «Սիթին» ունի նման ֆինանսական ուժ, մենք պետք է խաղանք իդեալին մոտ՝ ԱՊԼ-ում հաղթելու համար». Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի առաջնության երկրորդ տեղի մասին:
«Սա լավագույն թիմերից մեկն է, որ երբևէ ունեցել է «Լիվերպուլը»: Հարյուր տոկոսով: Բայց մենք լիգայում խաղում ենք այլ լավ թիմերի հետ: Մենք համակերպվել ենք սրա հետ, խնդիր չկա:
Քանի «Մանչեսթեր Սիթին» ունի նման ֆինանսական ուժ, մենք պետք է խաղանք իդեալին մոտ՝ ԱՊԼ-ում հաղթելու համար: Քանի առկա են նման ֆինանսները, ոչ մի թիմի համար հեշտ չի լինելու նրանց հետ խաղալը:
«Մանչեսթեր Սիթիի» համար դժվար էր մեզնից ազատվելը: Իսկ մենք չէինք կարողանում ազատվել նրանցից: Երկրորդ տեղն այն չէր, ինչ մենք ուզում էինք, բայց սա միայն առաջին քայլն է: Մենք սա տեսնում ենք հենց այսպես: Նախորդ մրցաշրջանում մենք զիջում էինք 25 միավորով: Եթե կարողանանք շարունակել այս քայլերը, ապա մեզ հրաշալի մրցաշրջան է սպասվում:
Մենք ունեինք իրական մրցակից: 198 միավոր՝ երկու մրցաշրջանում. սա շատ տպավորիչ արդյունք է: Մենք մեր զարգացման համար մեծ քայլ ենք արել: Տղաներն արդեն նոր մակարդակում են, ինչն ինձ դուր է գալիս: Բայց զարգացումը դեռ ավարտված չէ:
Սա մեր առաջին փորձն է չեմպիոնության համար պայքարում: Սա մեզ համար լավագույն օրը չէ, բայց ապագան ցույց կտա, թե արդյո՞ք սա իսկապես լավ օր չէ: Եթե մենք պարտվեինք, ես չէի ունենա նման զգացմունքներ»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան