
««Արսենալն» ունի Լիգա Եվրոպա, որպեսզի նվաճի տիտղոս և խաղա Չեմպիոնների լիգայում». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Անգլիայի առաջնությունում թիմի ելույթների մասին:
Լոնդոնյան ակումբն ավարտեց Պրեմիեր Լիգայի մրցաշրջանը հինգերորդ տեղում և երաշխավորեց իր մասնակցությունը Եվրոպայի լիգայում հաջորդ մրցաշրջանին:
«Ես հպարտ եմ իմ խաղացողներով, մենք արժանի էինք պայքարել լավագույն քառյակի համար, վերջին պահին մենք կորցրինք այդ հնարավորությունը, բայց մենք մոտ էինք դրան:
Մենք չկարողացանք հասնել մեր նպատակին Պրեմիեր լիգայում: «Արսենալն» ունի Լիգա Եվրոպա, որպեսզի նվաճի տիտղոս և խաղա Չեմպիոնների լիգայում»,- ասել է Էմերին:
Սիրարփի Աղաբաբյան